«Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, հայտնվում է մի հարցում»․ Տիգրան Քոչարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և սպասվում էր, դուրս եկավ հերթական հարցումը, որի նպատակն է հայ ժողովրդին անլուրջ ներկայացնել և նեղն ընկած Նիկոլին աջակցել։
     Ամերիկյան IRI-ի հերթական հարցումից պարզվում է, որ հայ ժողովուրդն այն աստիճան հիմար է, որ իրեն մորթելուց, թալանելուց, խաբելուց, իրեն ծաղրելուց, իշխանություններին Ալիևի ու Էրդողանի կողմից սատարելուց հետո պատրաստ է նպիկոլենց երկու անգամ ավելի շատ ձայն տալ, քան ամենաընդդիմադիրները` միասին վերցրած։
     Արդեն դարձել է վատ ավանդույթ․ հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է։
     Իսկ այս մեկը, իրենց սիրած լեզվով ասած՝ դասական հիբրիդային ներգործության օրինակ է»։

Leave a comment