Կապանում մեկնարկել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնությունը

Կապանում մեկնարկել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնությունը

Այսօր Կապան քաղաքում տրվել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնության մեկնարկը։ Մրցաշարին մասնակցում են մարզի տարբեր համայնքներից ժամանած պատանի շախմատիստներ, ովքեր հաղթահարել են համայնքային փուլերը և այժմ պայքարում են մարզային առաջնության լավագույնների շարքում հայտնվելու համար։

Առաջնությունն անցկացվում է հետևյալ տարիքային խմբերով՝

– մինչև 8 տարեկան

– մինչև 10 տարեկան

– մինչև 12 տարեկան

– մինչև 14 տարեկան

– մինչև 16 տարեկան

Առաջնության արդյունքներով լավագույն շախմատիստները կներկայացնեն Սյունիքի մարզը և կմասնակցեն Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝ առաջնության կազմակերպման և անցկացման գործում ցուցաբերած աջակցության համար։

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին՝ ֆեդերացիայի գործունեությանը մշտական աջակցության համար։

Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա

Leave a comment