Թեհրանում քաղաքացիական օբյեկտներ են վնասվել՝ ամերիկյան և իսրայելական զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ հարվածները զգալի վնաս են հասցրել երկու բնակելի շենքերի, բժշկական կենտրոնի և բենզալցակայանի: Թեհրանի որոշ շրջաններում ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի խնդիրներ են գրանցվել, իսկ երթևեկությունը խափանվել է: Պատասխանատու անձնակազմը աշխատում է հարվածների հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Նշվել էր, որ դրանք կարող էին առաջանալ հրթիռային հարձակումների և ավիահարվածների հետևանքով: