Առաջարկեցին միանալ Գևորգ սրբազանին և 10 եպիսկոպոսներին աջակցողներին, սիրուն ձևով ճանապարհեցի





Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանին որոշ անձինք հանդիպել և առաջարկել են միանալ Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ տիրադավ Սարոյանին և հենց նրան ընդունել որպես առաջնորդ: 24News-ի հետ զրույցում քահանան ընդգծեց, որ ինքը առաջարկը մերժել է և «սիրուն ձևով» ճանապարհել:

«Առաջարկ են արել, սիրուն ձևով պատասխանել ու ճանապարհել եմ: Չեմ կարող անուն ասել, թե ում մասին եմ խոսում, որովհետև ծառայությանս ընթացքին մտերմություն է եղել, բայց ճնշում չի եղել ինձ վրա, նման բան չեմ զգացել, միայն առաջարկ է եղել, որը մերժվել է իմ կողմից»:

Քահանան ընդգծեց, որ իրեն առաջարկել են նաև միանալ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող 10 տիրադավ եպիսկոպոսներին, ինչը ևս մերժել է:

«Ես ասել եմ, որ Մասյացոտն թեմի քահանաներս Եկեղեցու կարգի մեջ հաստատուն ենք, այն պահել ենք ու պահելու ենք: Իրենց դատարանի միջանկյալ որոշում էին բերել, բայց դա նշանակություն չունի»:

Միաժամանակ Տեր Հովսեփը նշեց, որ ինքը լսել է, որ ճնշումներ կան Ոսկետափի և Արարատ գյուղի եկեղեցիների հոգևոր հովիվներ նկատմամբ․ «Դեռ չեմ հասցրել խոսել իրենց հետ, բայց նման բան եմ լսել»։




դիտվել է 362 անգամ