https://arm.sputniknews.ru/20260305/masud-pezeshqiany-shnvorhakalutjun-e-hajtnel-qrderin-iranin-ajakcelu-hamar-99539346.html
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համար
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համար
Sputnik Արմենիա
Իրանի նախագահի հայտարարությունը հատկապես արդիական է իրանական քրդական կազմավորումների ուժերի կողմից Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու ԱՄՆ պլանների մասին… 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T23:34+0400
2026-03-05T23:34+0400
2026-03-05T23:34+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
իրաքյան քրդստան
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ed6ba65c9292982079b78c93ccee329f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին աջակցության համար: Այս մասին Փեզեշքիանը գրել է X-ի իր էջում:Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ արդեն այս շաբաթ քրդական խմբավորումները կարող են ցամաքային ներխուժում իրականացնել Իրան։ Նշվում էր, որ ռազմական գործողության մեկնարկից 6 օր առաջ իրանական 5 քրդական խմբավորում հայտարարել է «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա» ստեղծելու մասին՝ Թեհրանում ռեժիմի դեմ պայքարելու համար: Վերջին շաբաթներին նրանք, իբր, սահմանի իրաքյան կողմից իրենց հարյուրավոր անդամներին տեղափոխել են Իրանի տարածք՝ նախապատրաստվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի վրա հարձակմանը:Իրանի քրդական կազմավորումներին աջակցելու և դրանք Իրաքից Իրան ցամաքային հարձակման համար օգտագործելու գաղափարն ի սկզբանե ծագելէ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Mossad-ի մոտ, իսկ ԿՀՎ-ն միացել է դրան ավելի ուշ:
իրանի իսլամական հանրապետություն
իրաքյան քրդստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_227:0:2958:2048_1920x0_80_0_0_2094c6a0c42ec06d10f03ff57edbe20b.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, իրաքյան քրդստան , քուրդ
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, իրաքյան քրդստան , քուրդ
Իրանի նախագահի հայտարարությունը հատկապես արդիական է իրանական քրդական կազմավորումների ուժերի կողմից Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու ԱՄՆ պլանների մասին խոսակցությունների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին աջակցության համար: Այս մասին Փեզեշքիանը գրել է X-ի իր էջում:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի հպարտ և արժանի մարդկանց, ովքեր աջակցել են Իրանին պատմական այս օրերին։ Ես կիսում եմ այս միջադեպերում նահատակների ընտանիքների և տուժածների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը, որպես անվտանգության երաշխավորներ, պարտավոր են վճռականորեն դիմակայել ցանկացած անջատողական գործողության»,- նշել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ արդեն այս շաբաթ քրդական խմբավորումները կարող են ցամաքային ներխուժում իրականացնել Իրան։ Նշվում էր, որ ռազմական գործողության մեկնարկից 6 օր առաջ իրանական 5 քրդական խմբավորում հայտարարել է «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա» ստեղծելու մասին՝ Թեհրանում ռեժիմի դեմ պայքարելու համար: Վերջին շաբաթներին նրանք, իբր, սահմանի իրաքյան կողմից իրենց հարյուրավոր անդամներին տեղափոխել են Իրանի տարածք՝ նախապատրաստվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի վրա հարձակմանը:
Իրանի քրդական կազմավորումներին աջակցելու և դրանք Իրաքից Իրան ցամաքային հարձակման համար օգտագործելու գաղափարն ի սկզբանե ծագելէ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Mossad-ի մոտ, իսկ ԿՀՎ-ն միացել է դրան ավելի ուշ: