Երևանի քաղաքապետարանն առաջարկվում է երկարաձգել վարձակալության պայմանագրերը
Երևանում շարունակվում են ընդհանուր օգտագործման բակային տարածքների բարեկարգման, նոր խաղահրապարակների կառուցման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Այս գործընթացի շրջանակում անհրաժեշտություն է առաջանում ապամոնտաժել ընդհանուր օգտագործման տարածքներում առկա կարգավիճակ չունեցող շինությունները՝ մասնավորապես ավտոտնակներն ու կրպակները։
Բոլոր այն դեպքերում, երբ ավտոտնակների վարձակալության պայմանագրերն ավարտվել են կամ մոտենում են ավարտին, առաջարկվում է երկարաձգել վարձակալության պայմանագրերը:
Դա կարելի է անել նձը հաստատող փաստաթղթով, նախկին վարձակալության պայմանագրով։ Անհրաժեշտ է ներկայանալ վարչական շրջանի համապատասխան բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։