Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները

Քաղաքականություն

05.03.2026 | 22:40

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներն Ադրբեջանի վրա։ Այս մասին ասվում է թագավորության Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի փորձը՝ հարձակվելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտել է Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

«Այս թշնամական գործողությունները վտանգավոր սրացում են և պետական ​​ինքնիշխանության կոպիտ խախտում՝ իրանական անխոհեմ հարձակումների շարքում, ինչպես նաև ուղղակի սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- նշվում է փաստաթղթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment