Միրզոյանը և Լատվիայի իր գործընկերը կարևորել են երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները

Քաղաքականություն

05.03.2026 | 21:02

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։

Leave a comment