Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարի սպանության մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ սպանել են Համասի հրամանատարին, որը պատասխանատու էր Լիբանանի Տրիպոլիի շրջանում մարտիկներին մարզելու համար։
     «Այսօր առավոտյան (հինգշաբթի – խմբ.) Իսրայելի ռազմածովային ուժերը հարվածել և սպանել են ահաբեկիչ Վասիմ Աթալլահ Ալիին Տրիպոլիի տարածքում։ Վասիմ Աթալլահ Ալին Համասի ահաբեկչական կազմակերպության հրամանատար էր և պատասխանատու էր Լիբանանում Համասի ռազմական թևի համար մարզական վարժանքների նախապատրաստման և անցկացման համար», – ասվում է IDF-ի Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։
     IDF-ն հավելել է, որ սա Տրիպոլիի տարածքում առաջին հարվածն էր փետրվարի 28-ին «Առյուծի մռնչյուն» գործողության սկսվելուց ի վեր։

Leave a comment