Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ անհապաղ ազատ է արձակվելու «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արշակը Սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։

—00—ԼԱ

Leave a comment