Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների տեղակայումը Մերձավոր Արևելքի իր որոշ բազաներում

Քաղաքականություն

05.03.2026 | 17:42

Ֆրանսիական բանակը հայտարարել է, որ թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելքում գտնվող իր որոշ բազաներում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում։

«Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների շրջանակում նրանց ինքնաթիռների ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է մեր բազաներում  տարածաշրջանում։ Այս ինքնաթիռները նպաստում են Պարսից ծոցում մեր գործընկերների պաշտպանությանը»,- AFP-ին ասել է գլխավոր շտաբի խոսնակը։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել էր, որ Հռոմը հակաօդային պաշտպանության համակարգեր կուղարկի Պարսից ծոց։

Միաժամանակ, Իսպանիան, Ֆրանսիան և Հունաստանը նավեր են ուղարկում Կիպրոսի ափեր՝ այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքերը հարձակվեցին կղզում գտնվող բրիտանական ռազմական բազայի վրա։ Մարտի 4-ին, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ կարող են «ձեռնարկել անհրաժեշտ և համաչափ պաշտպանական միջոցներ»՝ ուղղված Իրանից հարձակումները կանխելուն։

Մադրիդն արգելել է Միացյալ Նահանգներին օգտագործել Անդալուսիայում և Սևիլիայում գտնվող ամերիկյան ռազմական բազաները Իրանին հարվածելու համար։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խզել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ և հայտարարել, որ «ոչ ոք չի կարող ասել» Միացյալ Նահանգներին, որ չի կարող օգտագործել իր բազաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment