Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
Իրանի հետ հակամարտության սրման հետևանքով աշխարհում արդեն 23,000 չվերթ է չեղարկվել, հաղորդում է Telegraph-ը։Աշխարհի խոշորագույն միջազգային ավիաընկերությունը՝ Emirates-ը, հայտարարել է դեպի Դուբայ թռիչքների կասեցման ժամկետը մինչև շաբաթ օրը երկարաձգելու մասին։Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ալեքս Նորիսի խոսքով՝ կառավարության կազմակերպած առաջին փրկարարական չվերթը պետք է իրականացվեր այսօր, սակայն տեղում ստեղծված «օպերատիվ պատճառներով» այն հետաձգվել է։Ավիաընկերությունների բաժնետոմսերի անկումՃգնաժամը հարվածել է նաև ավիացիոն ոլորտի ֆինանսական ցուցանիշներին։Հունգարական Wizz Air-ը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամն իրեն ավելի քան 50 միլիոն եվրոյի վնաս է պատճառել՝ չվերթների հարկադիր չեղարկումների պատճառով։ 260 ինքնաթիռ շահագործող ավիաընկերությունը նաև նախազգուշացրել է շահույթի նվազման մասին՝ նշելով «անբարենպաստ մակրոտնտեսական գործոններ», այդ թվում՝ նավթի և գազի գների աճը։Ընկերության բաժնետոմսերը նվազել են 7,9%-ով այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ ընթացիկ ֆինանսական տարում վնասները կարող են գերազանցել 25 միլիոն եվրոն։Տուժել են նաև այլ ավիաընկերություններ․
easyJet-ի բաժնետոմսերը նվազել են 4,7%-ով,
British Airways-ի սեփականատեր IAG-ի բաժնետոմսերը՝ 3,7%-ով։
Միայն մեկ օրում բրիտանական ավիաընկերությունների բաժնետոմսերը կորցրել են ավելի քան 845 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ընդհանուր անկումը հասել է գրեթե 3 միլիարդ ֆունտ ստերլինգի։