Հայաստանի գավաթում կայացան 1/4 եզրափակիչի առաջին խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Գործող գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Փյունիկին»։

«Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել Գյումրիի «Շիրակից», իսկ «Ուրարտուն» մրցակցի խաղադաշտում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի» դարպասը։

Առաջին խմբի ներկայացուցիչներ «Սյունիքի» ու «Անդրանիկի» խաղում դարպասի գրավում չի արձանագրվել։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Փյունիկ» – «Նոա»՝ 1:2

Խավի Մորենո, 58 (11մ) – Վալենտին Կոստակե, 49, Հովհաննես Համբարձումյան, 67

Հեռացում՝ Էրիկ Օկանսի, 90+5 («Փյունիկ»)


«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»՝ 1։0

Ալիունե Նդուր, 45+1

«Արարատ» – «Ուրարտու»՝ 0։3

Արտեմի Գունկո, 81, 90+7, Կարեն Մելքոնյան, 90+1 (11մ)



«Սյունիք» – «Անդրանիկ»՝ 0։0



Leave a comment