https://arm.sputniknews.ru/20260305/vahagn-chakhaljany-erikamneri-khndir-uni-datarany-tujlatrec-bk-um-buzhznnum-ancnel-99522071.html
Վահագն Չախալյանը երիկամների խնդիր ունի․ դատարանը թույլատրեց ԲԿ-ում բուժզննում անցնել
Վահագն Չախալյանը երիկամների խնդիր ունի․ դատարանը թույլատրեց ԲԿ-ում բուժզննում անցնել
Sputnik Արմենիա
Պաշտպանը բուժզննման համար միջնորդություն ներկայացրեց դատարանին և վստահեցրեց՝ բուժզննման փաստաթղթերը կներկայացնի հաջորդ դատական նիստին։ 05.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-05T17:42+0400
2026-03-05T17:42+0400
2026-03-05T17:42+0400
վահագն չախալյան
դատարան
«իզմիրլյան» բկ
երիկամ
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74853184_0:55:1600:955_1920x0_80_0_0_5921d1a013d4c892321504cc64f2f4e3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանը երիկամների խնդիր ունի։ Այս մասին նա դատարանին հայտնեց Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով դատական նիստի ժամանակ։Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ երբ պաշտպանն այդ մասին միջնորդություն կներկայացնի, այդ ժամանակ էլ հարցը քննության առարկա կդարձնեն։Չախալյանի փաստաբանը նշեց, որ իրականում իր պաշտպանյալի մոտ նախորդ ուրբաթ օրվանից, երեկոյան ժամերին ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել է, բայց շտապօգնություն չեն կանչել։ Շեշտեց, որ ինքը 2 օր շարունակ դիմել է ՄԻՊ աշխատակազմին, դրանից հետո՝ ինքնազգացողության վատթարացման 5-րդ օրը, ՔԿՀ բուժանձնակազմը ներարկում է կատարել։Նա շեշտեց, որ բժշկական թղթերը բուժզննումից հետո կներկայացվեն դատարանին։Դատախազ Գորիկ Հովակիմյանը շեշտեց, որ անձը կարող է բուժզննում անցնել, եթե խնդիր կա, սակայն մինչ այդ փաստաթղթով պետք է խնդիրը հիմնավորվի։Դատավոր Ֆարխոյանը նշեց, որ առանց փաստաթղթի ներկայացման վստահում է փաստաբանին և մեղադրյալին։ Նա թույլատրեց մարտի 6-ին ժամը 09։30-12։00-ը գնալ «Իզմիրլյան» ԲԿ և այնտեղ բուժզննում անցնել։Չախալյանը ԲԿ պետք է գնա կա՛մ ոստիկանության ծառայողի, կա՛մ պրոբացիայի ծառայության աշխատակցի, կա՛մ պաշտպանի ուղեկցությամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74853184_176:0:1600:1068_1920x0_80_0_0_a440c7c4023c8f0009e8f049a58c46b8.jpg.webp
վահագն չախալյան, դատարան, «իզմիրլյան» բկ, երիկամ, դատավոր
վահագն չախալյան, դատարան, «իզմիրլյան» բկ, երիկամ, դատավոր
Պաշտպանը բուժզննման համար միջնորդություն ներկայացրեց դատարանին և վստահեցրեց՝ բուժզննման փաստաթղթերը կներկայացնի հաջորդ դատական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանը երիկամների խնդիր ունի։ Այս մասին նա դատարանին հայտնեց Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով դատական նիստի ժամանակ։
«Կարծես թե քարեր կան երիկամներում։ Շտապօգնություն ենք կանչել, ներարկում են արել, այժմ որոշ չափով լավ եմ զգում, բայց խնդրում եմ դատարանին թույլ տալ գնալ «Իզմիրլյան» ԲԿ՝ հավելյալ ստուգումներ անցնելու համար»,- ասաց Չախալյանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ երբ պաշտպանն այդ մասին միջնորդություն կներկայացնի, այդ ժամանակ էլ հարցը քննության առարկա կդարձնեն։
Չախալյանի փաստաբանը նշեց, որ իրականում իր պաշտպանյալի մոտ նախորդ ուրբաթ օրվանից, երեկոյան ժամերին ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել է, բայց շտապօգնություն չեն կանչել։ Շեշտեց, որ ինքը 2 օր շարունակ դիմել է ՄԻՊ աշխատակազմին, դրանից հետո՝ ինքնազգացողության վատթարացման 5-րդ օրը, ՔԿՀ բուժանձնակազմը ներարկում է կատարել։
«Վահագն Չախալյանին պետք է ազատ արձակեին և տուն տեղափոխվեր մարտի 4-ին՝ տնային կալանքը կրելու։ Նա ՔԿՀ-ից ազատ է արձակվել մարտի 5-ին՝ 00։01 րոպեին։ Այսինքն՝ իմ պաշտպանյալը վերջին երկարաձգումից հետո կալանքի տակ է եղել 3 ամիս 13,5 ժամ։ Ընդհանուր առմամբ` կալանքը բանտային պայմաններում կրել է 8 ամիս և 13,5 ժամ։ Միջնորդում եմ վաղը՝ մարտի 6-ին, ժամը 09։30-10։00-ի սահմաններում թույլ տալ Վահագն Չախալյանին «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվել և բուժզննում անցնել»,- ասաց պաշտպանը։
Նա շեշտեց, որ բժշկական թղթերը բուժզննումից հետո կներկայացվեն դատարանին։
Դատախազ Գորիկ Հովակիմյանը շեշտեց, որ անձը կարող է բուժզննում անցնել, եթե խնդիր կա, սակայն մինչ այդ փաստաթղթով պետք է խնդիրը հիմնավորվի։
Դատավոր Ֆարխոյանը նշեց, որ առանց փաստաթղթի ներկայացման վստահում է փաստաբանին և մեղադրյալին։ Նա թույլատրեց մարտի 6-ին ժամը 09։30-12։00-ը գնալ «Իզմիրլյան» ԲԿ և այնտեղ բուժզննում անցնել։
Չախալյանը ԲԿ պետք է գնա կա՛մ ոստիկանության ծառայողի, կա՛մ պրոբացիայի ծառայության աշխատակցի, կա՛մ պաշտպանի ուղեկցությամբ։