Իրանի ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Ադրբեջան ԱԹՍ ուղարկելու մասին տեղեկությունները | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարք ուղարկելու մասին տեղեկությունները։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, մասնավորապես մուսուլմանական և հարևան երկրների ինքնիշխանությունը, հերքում է իր զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակումը», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանական զինվորականները միջադեպի համար մեղադրել են Իսրայելին՝ ընդգծելով, որ նման գործողությունները նպատակ ունեն «տարբեր ձևերով խաթարել մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները», և որ անօդաչու թռչող սարքի արձակումը, ըստ նրանց, իրականացվել է իրանական կողմին մեղադրելու համար։

Leave a comment