ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։
Բանկը տրամադրում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման եւ տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն եւ վարկերի սպասարկման փորձ։
Վարկի պայմաններն են․
• տարեկան տոկոսադրույք՝ 17%,
• փաստացի տոկոսադրույք՝ 18․40%,
• վարկի գումար՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ,
• կարող է տրամադրվել տեղափոխման ենթակա վարկերից բացի հավելյալ մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան սույն վարկատեսակով սահմանված վարկի առավելագույն գումարը,
• մարման ժամկետը՝ 5 տարի,
• հայտի ուսումնասիրության եւ սպասարկման վճար սահմանված չէ։
«Պարզեցրեք ձեր կյանքը՝ պարտավորությունները դարձնելով առավել կառավարելի։ Գործող վարկերը միավորեք՝ տեղափոխելով ԱրարատԲանկ` ամսական հիշելով մեկ ամսաթիվ եւ մեկ վճարում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նոր վարկային առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: