Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը չի հարձակվել Նախիջևանի վրա։
«Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունը միայն հակառակորդներին հարվածելու նպատակ ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։
Մենք հայտարարել ենք. եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմական բազաներ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրանց։ Սա մեր քաղաքականությունն է»,- հայտարարել է Ղարիբաբադին։