ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար. Արաղչի


Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև իրանական պատասխան հարվածները շարունակվում են: Ըստ Իսրայելի բանակի՝ վաղ առավոտյան Իրանը հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ: Պայթյուններ են լսվել Երուսաղեմում: Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը:


 


Պայթյուններ են գրանցվել նաև Թեհրանի բնակելի հատվածներում:


 


Զոհերի թիվը գերազանցում է 1000-ը: Հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, վնասվել են նաև Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական և դեղագործական կենտրոններ:


 


ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային շարժական կայանքների ոչնչացումը շարունակվում է, իսկ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը Միջերկրական ծովից շուրջօրյա ռեժիմով շարունակում է աջակցել ռազմական գործողություններին: Մեկ այլ ամերիկյան ավիակիր խումբ էլ գտնվում է Մերձավոր Արևելքում:


 


Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ավելի վաղ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խոցմանը, որի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել:


 


Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

Դիտումների քանակ22

Leave a comment