Էդուարդ Սպերցյանը՝ ամենաշատ գոլային գործողությունների մասնակցած ֆուտբոլիստների թվում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատ գոլային գործողությունների մասնակցած ֆուտբոլիստներից է աշխարհում։

CIES Football Observatory-ն ուսումնասիրել է աշխարհի 67 լիգաների խաղացողների ցուցանիշները, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում հաճախ են դառնում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Էդուարդ Սպերցյանը 30 գոլային գործողությամբ զբաղեցրել է 24-րդ տեղը։ Այդ ընթացքում 25-ամյա կիսապաշտպանը խփել է 14 գոլ ու կատարել 16 ասիստ։

Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որը վերջին մեկ տարում դարձել է 37 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment