Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Յարովայա բնակավայրը. ՊՆ

Բաժանորդագրվել

Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցնել ԴԺՀ-ի Յարովայա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment