Հարձակումներն անպատասխան չեն մնա. Ադրբեջանի ՊՆ-ն՝ Իրանին

Քաղաքականություն

05.03.2026 | 13:49

Մարտի 5-ին Իրանի զինված ուժերը Իրանի տարածքից անօդաչու սարքերով հարձակումներ են իրականացրել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Անօդաչու սարքերի տեխնիկական բնութագրերը և այդ հարձակումների մանրամասներն ուսումնասիրվում են։ Այս  մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումները, որոնք չեն արդարացվել ռազմական անհրաժեշտությամբ։ Այս միջադեպի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment