Ամերիկայի գավաթ․ Արոնյանը պարտվել է, Սևյանը և Աբրահամյանը կիսաեզրափակիչում են

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցում է չորս հայ շախմատիստ։

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում 1,5։2,5 հաշվով պարտվել է Էվոնդեր Լյանին։

Սամուել Սևյանը 1,5։0,5 հաշվով հաղթել է Լեիներ Դոմինգեսին, իսկ կիսաեզրափակիչում կմրցի Ուեսլի Սոյի հետ։

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի պարտվողների խմբում։ Նրա հաջորդ մրցակիցը Աբհիմանյու Միշրան է։

Կանանց պայքարում Տաթև Աբրահամյանը և Աննա Սարգսյանը հանդիպել են քառորդ եզրափակիչում: Աբրահամյանը հաղթել է 1,5։0,5 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Կարիսա Յիպի հետ։

Աննա Սարգսյանը պարտվողների խմբում կմրցի Աննա Զատոնսկիխի հետ։

Leave a comment