«Պարզվում է, որ իշխանությունն այդքան ասում է՝ թալանածը վերադարձնում ենք, թալանածը վերադարձնում ենք, 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամ»,- ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա շարունակեց. «Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել, իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն։ Այսինքն, երկու անգամ ավելի պարգևավճար է ստացել կառավարությունը։ Էլ չեմ ասում օրենսդիր մարմնին ու մնացած հաստատություններում տրված պարգևավճարները»։