«Ազգ-բանակ գաղափարը հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
     Այս օրը մի այլ պայմաններում կնշվեր, կտոնվեր և լրիվ այլ մթնոլորտ կստեղծեր, բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։
     Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը։ Թե ինչ մնաց տակը, արդեն կարևոր էլ չէ։
     Այս իրավիճակում լավատեսության աղբյուրն այն է, որ պայքարը հայի ներսում է, իսկ գաղափարական հայի տեսակը չի վերացել։
     Ազգ-բանակ գաղափարը, թեև պետականորեն մերժվում է, սակայն դա հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է։
     Բանակը վերականգնվելու է. ասածս այլընտրանք չունի»:

Leave a comment