Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել և ոչնչացրել են Իրանի Ղոմ շրջանում գտնվող զինված բալիստիկ հրթիռային կայանք, որը պատրաստվում էր հրթիռ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:
«Բացի այդ, հարված է հասցվել Սպահանում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախավորելու համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգին։
Այս հարվածները Իրանի ահաբեկչական ռեժիմի կրակային հզորությունը թուլացնելու և տարածաշրջանում Իսրայելի պաշտպանության բանակի օդային գերակայությունը ընդլայնելու ավելի լայն գործողության մի մասն են», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։