Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել

Քաղաքականություն

04.03.2026 | 22:29

Իսրայելն Իրանի վրա հարձակման ժամանակ հակամարտության սկզբից ի վեր նետել է ավելի քան 5000 ռումբ, հայտնում են երկրի ռազմաօդային ուժերը։ Ըստ իսրայելական զինվորականներ՝ ռազմաօդային ուժերի կործանիչները «շարունակում են խորացնել օդային գերազանցությունն ամբողջ Իրանում՝ շեշտը դնելով Թեհրանի տարածքի վրա»։

Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ իսրայելական կողմի, ցույց է տալիս Թեհրանի տարածքում իրանական հակաօդային պաշտպանության համակարգի վրա հարվածը։

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը նոր հակամարտության ընթացքում առաջին համակարգված հարձակումներն են իրականացրել Իսրայելի վրա։

Իսրայելի բանակը հայտնել է, որ մեկ հրթիռ արձակվել է Իրանից, իսկ վեցը՝ «Հեզբոլլահ»-ի կողմից։ Հարձակումից գրեթե միաժամանակ տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում և Թել Ավիվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment