ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Սպիտակ տնից հայտարարում են՝ ԱՄՆ-ն այժմ չի ծրագրում ցամաքային ուժեր ուղարկել Իրան, սակայն չի բացառում այդ հնարավորությունը։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը նշել է․ «Ի վերջո, էներգետիկ արդյունաբերությունը կշահի Իրանի նկատմամբ Թրամփի գործողություններից, քանի որ Իրանն այլևս չի վերահսկի Հորմուզի նեղուցը և չի սահմանափակի էներգակիրների ազատ հոսքը։ Իրանի ռեժիմը, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկչության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է»,- նշել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը իր հերթին նաև հայտարարել է՝ Թրամփը չի ծրագրում զինել որևէ ռազմական կազմավորում։
Լիվիթի խոսքով՝ քուրդ առաջնորդների հետ իր զրույցը վերաբերել է Իրաքի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմակայանի հարցերին: