Դուք ավելի լավ է ձեր «պերաշկին» ուտեք․ Լալա Աբգարյան

Պետք է ասեք՝ Ս. Սարգսյանի «պրոյեկտ», որպեսզի ազգին խաբեք։

 

Պետք է ասեք «մահ տարածող», որպեսզի ձեր բերած սևն ու սուգը փակեք։ Եռաբլուրս անծայր է դարձել …

 

Պետք է փորձեք վախ տարածել, որպեսզի ապոկալիպսիսի ենթարկած հայրենիքս ուտեք։

 

Պետք է փակեք լրատվական դաշտը, որպեսզի ձեր սև գործը հանգիստ անեք։

 

Ուզում եք ասել , որ քույրիկիս պահած Սոթքի մարտական դիրքը, որտեղ նա զոհվեց, բայց չնահանջեց, լինելով ՀՀ սուվերեն տարածք, ադրբեջանական զորքերի ձեռքում չէ՞ և այնտեղ ամրացումներ չե՞ն իրականացվել։

 

Հենց դա է լկտի սուտը,Պապիկյան: Դուք ավելի լավ է ձեր «պերաշկին» ուտեք։

 

Լալա Աբգարյան

«Միասնության թեւեր»

Leave a comment