Իրանը հերքել է լուրը, թե պատրաստվում է ԱՄՆ–ի հետ քննարկել հակամարտության դադարեցումը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ-ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանում հերքել են ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ազդանշան է փոխանցել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարության աղբյուրին։

Ավելի վաղ «New York Times» թերթը հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո ԿՀՎ-ին միջնորդավորված ազդանշան է ուղարկել հակամարտության դադարեցումը քննարկելու պատրաստակամության մասին:

Գործակալության աղբյուրը նաև հայտարարել է, որ Իրանը չի կասկածում «թշնամուն պատժելու» իր մտադրությունների վրա, իսկ հրապարակումը, որը «Tasnim»-ի զրուցակցի կարծիքով, «արտահոսք» է, վկայում է ռազմական ոլորտում ամերիկացիների աճող թուլության զգացողության մասին»:

Leave a comment