Դատախազությունը չի կատարում Դատարանի ուժի մեջ գտնվող 22.01.2026թ. թիվ ԵԴ1/0679/11/25 որոշումը!
Օրեր առաջ հրապարակում էի կատարել այն մասին, որ դատավոր Ռոման Սմբատյանը բավարարել էր բողոքս և վարույթի հանրային մասնակցի վրա պարտականություն դրել՝ վերացնել քննիչ Նազելի Սարգսյանի որոշումը, որով նա ազատել էր ինձ Արագածոտնի թեմի մի շարք քահանաների և Արագածոտնի թեմի շահերի պաշտպանությունն իրականացնելուց:
Նշել էի նաև, որ ուշադիր հետևելու եմ, թե երբ է դատախազությունն այդ օրինական ուժի մեջ գտնվող որոշումը կատարելու:
Նշված նպատակով, դեռևս 12.02.2026թ.-ին հարցում էի կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել Դատարանի 22.01.2026թ. թիվ ԵԴ1/0679/11/25 որոշումը կատարելու ուղղությամբ:
Այսօր ստացել եմ ավագ դատախազ Հ.Ավետյանի գրությունը, որով նա հայտնել է. «առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով բացի կատարումը, համապատասխան սուբյեկտների կողմից կարող են նաև բողոքարկվել վերադաս ատյան»: Հայտնել է նաև որ այդ որոշումն արդեն իսկ բողոքարկել է հատուկ վերանայման կարգով, որն էլ վարույթ է ընդունվել:
Պարզապես համեմատության կարգով նշեմ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ հապճեպ որոշում էր կայացվել հանրային քրեկան հետապնդում հարուցելու մասին (շաբաթ օրով էլ մեղադրնք էին ներկայացրել, այ այդպիսի կարևորության հարց էր իրենց համար) հենց դատարանի օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի կատարմանն իբրև խոչընդոտելու համար, իսկ ՀՀ դատախազությունը փաստացի հրաժարվում է կատարել Արագածոտնի թեմի մասով կայացված դատարանի ուժի մեջ գտնվող մեկ այլ դատական ակտ՝ պատճառաբանելով իրենց բողոքարկման իրավունքը:
Ի՞նչ կապ ունի բողոքարկման իրավունքը՝ ուժի մեջ գտնվող դատական ակտի կատարման հետ:
Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են:
Հոգևորականներին մեղադրյալ եք դարձրել այն նույն ենթադրյալ արարքի համար, որն այժմ դուք եք կատարում:
Սա էլ թողնեմ այստեղ, որ վերհիշեք!
ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդված
1. Օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:
Source