https://arm.sputniknews.ru/20260304/vrastani-het-transpvortajin-harceri-shurj-ekel-enq-kvonkret-ezrakacutjunneri-pashinjan-99470839.html
Վրաստանի հետ տրանսպորտային հարցերի շուրջ եկել ենք կոնկրետ եզրակացությունների. Փաշինյան
Վրաստանի հետ տրանսպորտային հարցերի շուրջ եկել ենք կոնկրետ եզրակացությունների. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` արդյոք Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ բարձրացել է հայ–վրացական սահմանին սպասող հայ արտահանողների ավելի քան 100… 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T17:25+0400
2026-03-04T17:25+0400
2026-03-04T17:25+0400
բեռնատար
վրաստանի հանրապետություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98912475_0:370:960:910_1920x0_80_0_0_691166cf5b512d139c3ce6d45b5cca5d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները վրացական կողմի հետ քննարկել են թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային բոլոր հարցերը և եկել կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների` աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ նա ոչ թե հարց է տալիս, այլ սադրանք անում և խնդիրներ ստեղծում ու Դանիելյանին կոչ արեց` դիմել իրավապահ մարմիններին։Հիշեցնենք, որ հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, փետրվարի 12-ից մնացել էին Վրաստանի տարածքում։ Բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ (Կազբեգ): Վարորդները պնդում էին, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմն իրենց չի տրամադրել:Հավելենք, որ այսօր Թբիլիսիում անցկացվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը երկու երկրների վարչապետների մասնակցությամբ։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98912475_0:280:960:1000_1920x0_80_0_0_cdcb601830d49be2994e9ece4ed15c51.jpg.webp
բեռնատար, վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան
բեռնատար, վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` արդյոք Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ բարձրացել է հայ–վրացական սահմանին սպասող հայ արտահանողների ավելի քան 100 բեռնատարների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները վրացական կողմի հետ քննարկել են թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային բոլոր հարցերը և եկել կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների` աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր` արդյոք Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ բարձրացել է հայ–վրացական սահմանին օրերով, ամիսներով սպասող հայ արտահանողների ավելի քան 100 բեռնատարների հարցը, որոնք սահմանը հատելու և Հայաստան հասնելու համար հաճախ կաշառք են վճարում։
Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ նա ոչ թե հարց է տալիս, այլ սադրանք անում և խնդիրներ ստեղծում ու Դանիելյանին կոչ արեց` դիմել իրավապահ մարմիններին։