16:16 04.03.2026 (Թարմացված է: 16:18 04.03.2026)
Բաժանորդագրվել
Լրացվում է
Դատավորն արձանագրեց, որ գործը դեռևս նախնական դատաքննության փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գյումրու համայնքապետ (լիազորությունները կասեցված են–խմբ.) Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստում այսօր նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը։
«Պահպանվում է մեղադրյալի կողմից ենթադրյալ տվյալ հանցանքը կատարելու, ինչպես նաև դատարանի կողմից դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ գործը նախնական դատալսումների փուլում է»,– ասաց դատավոր Պետրոսյանը։