Զախարովան շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին

Քաղաքականություն

04.03.2026 | 14:46

Մոսկվան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ  դուրսբերման  ապահովման գործում  աջակցության  համար»,- ասել է նա։

Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունների ֆոնին՝ այդ երկրից ՌԴ քաղաքացիների տարհանում է իրականացվում նաև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment