Իրանը պատրաստ է շարունակել կռվել, ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չկան․ Մոհամմադ Մոհբեր

https://arm.sputniknews.ru/20260304/irany-patrast-e-sharunakel-krvel-amn-i-het-banakcelu-himqer-chkan-mvohammad-mvohber-99464771.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967451_0:0:1297:972_1920x0_80_0_0_6bf4ae00a6cae6819bdfc9a144573421.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Իրանի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացիների նկատմամբ ոչ մի վստահություն չկա:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու հիմքեր չունի, Թեհրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը։

«Ամերիկացիների նկատմամբ ոչ մի վստահություն չկա, բանակցությունների հիմքեր նույնպես չկան։ Կարևոր է, որ մենք ի վիճակի ենք շարունակել պատերազմը. մենք ունենք ութամյա հակամարտության փորձ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք պատերազմից չենք վախենում և պատրաստ ենք այն շարունակել», – ասել է նա։

Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment