Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր Կամենդատյան



Քաղաքականություն

Իշխանական «խաբեբայությունը» սահմաններ չունի։ Հայտարարում են, թե ապրիլի 1-ից թոշակները բարձրացնում են 10,000 դրամով, ու որպես «արդարացում» մատուցում են, թե՝ «նոր ենք իմացել, որ բյուջեում փող կա»։

Սա բացահայտ սուտ է և վիրավորանք սեփական քաղաքացու բանականությանը։

Ինչո՞ւ են ստում.

Վիճակագրական կոմիտեն տնտեսական աճի և բյուջեի մուտքերի թվերը հայտնի է դարձնում դեռ հունվարի սկզբին։ Կառավարությունը հիանալի գիտեր, որ փող կա հենց հունվարի 1-ից։ Բայց ի՞նչ արեցին նրանք. 3 ամիս շարունակ թոշակառուներին ստիպեցին ապրել թանկացումների ու ճգնաժամի մեջ՝ տնտեսված գումարները պահելով իրենց ձեռքի տակ։


Մենք չենք խնդրում, մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ ապրիլ ամսին թոշակառուներին վճարել նաև նախորդ 3 ամիսների (հունվար, փետրվար, մարտ) հասանելիք բարձրացված գումարը՝ միանվագ 30,000 դրամի տեսքով։

* 10,000 դրամը ողորմություն չէ, այլ մարդկանց հասանելիքը։

* 3 ամիս ուշացնելը գրպանահատություն է պետական մակարդակով։

Տարեցներին մի՛ փորձեք խաբել «ապրիլմեկյան» էժանագին հնարքներով։ Վերադարձրե՛ք մարդկանց հասանելիք 30,000 դրամը հենց հիմա։

 




Leave a comment