Իրանի սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է

Բաժանորդագրվել

Իրանական կողմում ինտերնետի խափանումը ազդել է մաքսային ձևակերպումների վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մեղրի-Ագարակ մայրուղու վրա` դեպի Իրանի սահման, 3 կիլոմետրանոց հերթ է գոյացել, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Վարորդների խոսքով՝ խցանումը կարող է կապված լինել իրանական կողմի մաքսային ծառայությունների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային անցումները ժամանակավորապես դադարեցվել են ժամը 4:00-ից իրանական կողմում ինտերնետի խափանման պատճառով, որը ազդել է մաքսային ձևակերպումների վրա։

«Եթե մաքսային ծառայությունը արդյունավետ լինի, մենք արագ կհաղթահարենք խնդիրը։ Հակառակ դեպքում, մենք կարող ենք այնտեղ ժամերով մնալ կամ նույնիսկ մեկ կամ երկու օրով», – «Սպուտնիկ Արմենիային» ասաց բեռնատարի վարորդ Մոհամմեդ Չարեմզադեն։

Leave a comment