ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Բրիտանական արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Բրիտանական արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Բրիտանական արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային խոշոր նախագծերում UKEF գործիքակազմի ներգրավման հնարավորությունները:

Բրիտանական կողմը ներկայացրել է UKEF ֆինանսական մեխանիզմները և դրանց կիրառման առանձնահատկությունները, որոնք հիմնված են միջազգային առևտրային բանկերին տրամադրվող պետական երաշխիքների վրա: Այս գործիքը հնարավորություն է տալիս ներգրավելու երկարաժամկետ և մրցունակ պայմաններով վարկային միջոցներ՝ խթանելով ռազմավարական նախագծերի իրականացումը:

Նախարարի տեղակալը նշել է, որ նման նորարարական ֆինանսական գործիքները կարող են էական դեր ունենալ Հայաստանի պետական ներդրումային միջավայրի վերափոխման և տնտեսական առաջընթացի խթանման գործում՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև ծրագրերի իրականացման նախապայմանները, մասնավորապես՝ բրիտանական բաղադրիչի ներառումը, ինչը կխթանի նոր տեխնոլոգիաների և մասնագիտական փորձառության ներհոսքը դեպի Հայաստան:

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ նմանօրինակ գործակցությունը նոր որակ կհաղորդի հայ-բրիտանական տնտեսական հարաբերություններին՝ երկխոսությունից անցում կատարելով գործնական և փոխշահավետ գործընկերության։

Leave a comment