Տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն  կա. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն  կա. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Միջկառավարական հանձնաժողովի արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումը  ուժեղանում է,որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ  երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ: Նա նշեց, որ քննարկել են տնտեսական, երիկկողմ, տարածաշրջանային, միջազգային օրակարգի  բազմաթիվ հարցեր:  

«ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է: Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է  և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը, միևնույն, ժամանակ ուրախ ենք, տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են»,- ասաց վարչապետը: 

Նա շնորհակալություն հայտնեց Կոբախիձեին խաղաղության ճանապարհին անձնական աջակցության համար.«Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք: Այսօր էլ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական  կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, սա շատ բարձր գնահատանքի է արժանանում մեր կողմից:Արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը  ակտիվ համագործակցում են, մենք շատ կարևոր ենք համարում  Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության  հիման վրա տարածաշրջանում երկարատև  կայունության և խաղաղության հաստատումը: Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են  կառուցել խաղաղությունը, սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմակամ հնարավորություն է Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս  խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը  տեղի ունենա,  մենք շատ շահագրգռված եք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն  կա, և հույս ունենք այն կօգտագործվի»,- ասաց Փաշինյանն ու ընդգծեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է նաև ՀՀ-ի և Թուրքիայի,  ՌԴ-ի, ԵՄ-ի, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, քննարկել հարցեր ԹՐԻՓՓ-ի մասին:  

Leave a comment