ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ Իրանում 2000 թիրախի են հարվածել, իրանական 17 նավ խորտակել

Քաղաքականություն

04.03.2026 | 13:12

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ռազմածովային ուժերի ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Իրանում գրեթե 2000 թիրախների և խորտակել իրանական 17 նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։

«Այսօր Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում չկա ոչ մի իրանական նավ»,- ասել է նա X-ում հրապարակված տեսանյութում։

Քուփերը հավելել է, որ Թեհրանը պատասխանել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռների և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։

«Մենք լրջորեն քայքայել ենք Իրանի օդային պաշտպանությունը և ոչնչացրել Իրանի հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայաններ և անօդաչու թռչող սարքեր»,- տեսաուղերձում ասել է Բրեդ Քուփերը։

Նա հավելել է, որ շարունակում են Իրանի ուղղությամբ 24/7 ռեժիմով հարվածներ հասցնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment