Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում մեկնարկել է Ամերիկայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում են ութական տղամարդ և կին շախմատիստներ։ Մրցաշարին մասնակցում են տղամարդկանց պայքարում Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, իսկ կանանց մրցաշարում հանդես են գալիս Տաթև Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը։ Մրցումային առաջին օրը մեր չորս հայրենակիցները ոչ-ոքի են խաղացել։ Հատկապես հետաքրքիր է, որ կանանց մրցաշարում Տաթև Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը խաղացել են միմյանց դեմ։