https://arm.sputniknews.ru/20260304/dzerbakalvel-e-kievi-lrtes-vory-teghekutjunner-e-haghvordel-ghrimum-rd-zu-i-masin-adts-99451992.html
Ձերբակալվել է Կիևի լրտես, որը տեղեկություններ է հաղորդել Ղրիմում ՌԴ ԶՈւ-ի մասին. ԱԴԾ
Ձերբակալվել է Կիևի լրտես, որը տեղեկություններ է հաղորդել Ղրիմում ՌԴ ԶՈւ-ի մասին. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների… 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T12:39+0400
2026-03-04T12:39+0400
2026-03-04T12:39+0400
ուկրաինա
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
պատերազմ
լրտես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99447302_0:0:641:360_1920x0_80_0_0_00920bd2caa0c73c50b4318aa0f56b5c.jpg.webp
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ղրիմի Բախչիսարայի շրջանում 1988 թվականին ծնված ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, որը կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայություններին ՌԴ զինվորականների, սպառազինության և տեխնիկայի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մեջ:Նրա նկատմամբ հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության և ահաբեկչական գործունեությանը օժանդակելու հոդվածներով։ ԱԴԾ-ն հստակեցրել է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական հատուկ ծառայություններին օգնություն ցուցաբերելու փորձերի կանխման արդեն վեցերորդ դեպքն է։ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների վերաբերյալ:Ավելի վաղ հաղորդվել էր ևս մեկ անձի ձերբակալության մասին, որի փոխանցած տեղեկություններով հետագայում հարվածներ էին հասցվել Ղրիմի օբյեկտներին:
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99447302_21:0:501:360_1920x0_80_0_0_7e370bd85356faf8bfe2e9651526161d.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պատերազմ, լրտես, видео
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պատերազմ, լրտես, видео
Ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ղրիմի Բախչիսարայի շրջանում 1988 թվականին ծնված ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, որը կասկածվում է ուկրաինական հատուկ ծառայություններին ՌԴ զինվորականների, սպառազինության և տեխնիկայի տեղակայման վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը Telegram-ի միջոցով կապ է հաստատել ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ և տեղեկություններ է փոխանցել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման մասին, ինչպես նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային ու կոչ է արել դիվերսիոն գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ:
Նրա նկատմամբ հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության և ահաբեկչական գործունեությանը օժանդակելու հոդվածներով։ ԱԴԾ-ն հստակեցրել է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական հատուկ ծառայություններին օգնություն ցուցաբերելու փորձերի կանխման արդեն վեցերորդ դեպքն է։
ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ ձերբակալվածը հայտարարել է, որ 2023 թվականի ապրիլին տվյալներ է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգի, ռադիոլոկացիոն կայանների և Սևաստոպոլի ծոցի պատնեշների վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր ևս մեկ անձի ձերբակալության մասին, որի փոխանցած տեղեկություններով հետագայում հարվածներ էին հասցվել Ղրիմի օբյեկտներին: