Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար

Բաժանորդագրվել

Նախարարը հանձնարարել է բանակին նախապատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացըհայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա իսրայելական բանակի ոչնչացման թիրախ: Նրախոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

«Իրանական ռեժիմիկողմից նշանակված ցանկացած առաջնորդ դառնալու է վերացման անվերապահ թիրախ»,- հայտարարել է Կացը։

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակին հրահանգել է պատրաստվել և ձեռնարկել բոլոր միջոցները այդ խնդիրը կատարելու համար:

Leave a comment