Մասկատ-Երևան կոմերցիոն թռիչքով վերադարձել է 115 ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260304/maskat-erevan-kvomercivon-trichqvov-veradardzel-e-115-hh-qaghaqaci-agn-99450832.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օման, հայաստան, թռիչք, չվերթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

օման, հայաստան, թռիչք, չվերթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստան եկածների թվում են նաև Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի:

«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,–ասացին գերատեսչությունից։

Չվերթը կոմերցիոն է։

Երեկ հայտնել էինք, որ կրկին կոմերցիոն չվերթով Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի:
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment