Ամենայն հայոց կաթողիկոսի ցավակցական հեռագիրը Իրանի նախագահին – Azat TV

Մարտի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանում Իրանի դեսպանատունը։ Հեռագրում ընդգծվում է խոր մտահոգությունը մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողությունների պատճառով։ Նշվում է, որ զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, ինչպես նաև իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ։ Մայր Աթոռի առաջնորդը իր վշտակցությունն է հղել Իրանի նախագահին և զոհվածների ընտանիքներին, մաղթելով Իրանի ժողովրդին խաղաղ և ապահով կյանք։

Leave a comment