Դոնալդ Թրամփը նավթի գների անկում է ակնկալում Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության ավարտից հետո նավթի գները կնվազեն։

«Այո, որոշ ժամանակ գները բարձր կլինեն։ Բայց երբ մենք ավարտենք, գները կնվազեն», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Թրամփը հավելել է, որ իր կարծիքով վերջնարդյունքում «գները նույնիսկ ավելի ցածր կլինեն, քան նախկինում էին.»։

Leave a comment