Իրաքում ԿՀՎ-ի շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. ԶԼՄ-ներ


Իրաքում գտնվող Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) շենքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով հետախուզությունում և Պարսից ծոցում աղբյուրներին։


Ավելի վաղ The Washington Post թերթը գրել էր, որ Իրանը, ենթադրաբար, հարված է հասցրել Էր-Ռիյադում ԱՄՆ դեսպանատան տարածքում գտնվող ԿՀՎ-ի շենքին: 


«Վերջին երկու օրերի ընթացքում Իրաքում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Իրաքյան օբյեկտը խոցվել է երկու ԱԹՍ-ի կողմից»,- ասվում է նյութում։


Հեռուստաալիքը հայտնում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ 


 

Leave a comment