Նարեկ Սամսոնյանի մոտ այս պահին B1 վիտամինի կտրուկ անկում կա. Առողջապահության կառավարման մասնագետ


Ներքաղաքական

Առողջապահության կառավարման մասնագետ Եկատերինա Թաիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Սամսոնյանն արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները.

Այսօր՝ հունվարի 20-ին, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:

Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ`

– մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում,

– ներքին պաշարներ չունի,

– այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և,

– չի կուտակվում օրգանիզմում:

Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:

Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:

Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ` չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ` լուծույթի տեսքով:

Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար:

Ազատություն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներին»։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment