ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին:
Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը։
Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, և սպանված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ըստ քննարկումների ընթացքին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների, դարձել է ակնհայտ ֆավորիտ: Աղբյուրները հայտնել են, որ հոգևորականները քննարկել են Խամենեիի որդուն իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու մասին տեղեկատվությունը նույնպես հրապարակել է DW-ն՝ հղում անելով իրանական աղբյուրներին: