Առաջիկա 5 տարում 300 000 նոր աշխատատեղ կստեղծվեն

Մեր հաշվարկով՝ ՀՀ 1,2 միլիոնից ավելի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

«Մեր երկիրը  1,2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ունի, և մենք այդ 1,2 միլիոնից պլանավորում ենք 5 տարում 300 000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը»,- ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը, որի  պատճառով մարդիկ տնից կտրվում են և  գնում են արտերկիր աշխատելու։

Leave a comment