ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ԱՄՆ-ն ու Իսրայելը թելադրում են իրենց կամքը, ուզում են Իրանը զենք, միջուկային էներգիա չունենա, դառնա իմպոտենտ պետություն, ինչն անընդունելի է Թեհրանի համար, մինչև վերջին շունչը պայքարելու է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։
«Իրանն առաջին պահից ցույց տվեց, որ ձեռքերը չի պարզելու, հանձնվի, ինտենսիվ պատասխան տվեց, թիրախ դարձրեց իսլամական այն երկրներին, որոնք տարածք են տրամադրել նրանց։ Իրանի գոյության հարցն է դրված, հասարակության մեջ սոցիալական, տնտեսական խնդիրներ կան, որի պատճառը Ամերիկան է, բայց պառակտում հնարավոր չէ»,- մեկնաբանեց վերլուծաբանը։
Հուսեյնիի կարծիքով, պատերազմը կարող է ամիսներ տևել, եթե Ադրբեջանը մասնակից դառնա, պատերազմի բեկորներն կընկնեն նաև հարևան երկրներում։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ